Ճապոնիան փակել է Սիրիայում իր դեսպանատունը, առայժմ ժամանակավորապես

Ճապոնիան փակել է Սիրիայում իր դեսպանատունը, առայժմ ժամանակավորապես

PanARMENIAN.Net - Ճապոնիայի ԱԳՆ-ը չորեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայում ճապոնական դեսպանատունն անվտանգության նկատառումներով փակելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Կիոդո գործակալությունը:

Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության համաձայն, դեսպանատան ողջ անձնակազմը ժամանակավորապես կմեկնի Հորդանան, որտեղից Ծագող արևի երկիրը մտադիր է հետևել Սիրիայի իրավիճակին և համակարգել իր արտաքին դիվանագիտական գործողություններն այդ երկրում:

Ստույգ ամսաթիվը, երբ ճապոնական դեսպանատան անձակազմը դուրս կբերվի երկրից, դեռ հայտնի չէ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---