Մարտի 29-ին Սիրիայում իր դեսպանատունը կփակի նաև Սլովակիան

Մարտի 29-ին Սիրիայում իր դեսպանատունը կփակի նաև Սլովակիան

PanARMENIAN.Net - Սլովակիայի իշխանությունները հաջորդ հինգշաբթի` մարտի 29-ին , ժամանակավորապես կփակեն իրենց դեսպանատունը Սիրիայում` այդ երկրում անվտանգության խնդիրների հետ կապված, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ֆրանս Պրեսս գործակալությանը:

Սլովակիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, դեսպանատունը փակվելու է ժամանակավորապես, սակայն բացման ժամկետների մասին ոչինչ առայժմ չի հաղորդվում:

Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջին օժանդակում են ԱՄՆ և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են սահմանել Դամասկոսի դեմ: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 8,5 հազարը: Սիրիական իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 2 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---