Այաթոլլա Ալի Համենեի. Իրանը միջուկային զենք չի ստեղծի, բայց կարող է ադեկվատ պատասխան տալ թշնամու հարձակմանը

Այաթոլլա Ալի Համենեի. Իրանը միջուկային զենք չի ստեղծի, բայց կարող է ադեկվատ պատասխան տալ թշնամու հարձակմանը

PanARMENIAN.Net - Իրանը միջուկային զենք չունի և չի ստեղծի այն, բայց ընդունակ է ադեկվատ պատասխան տալ թշնամու հարձակումներին: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Համենեին Մեշհեդ քաղաքի հասարակության հետ հանդիպման ժամանակ:

«Թշնամու կողմից ագրեսիայի դեպքում, լինի դա ԱՄՆ-ը, թե իսրայելական ռեժիմը, ինքնապաշտպանության նպատակով մենք կպատասխանենք հարձակմանը»,- ասել է ԻԻՀ հոգևոր առաջնորդը և հավելել, որ նրա երկիրն ինքնապաշտպանության իրավունք ունի, և դա, ամեն ինչից զատ, գրված է Ղուրանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---