Կառավարությունը կշարունակի օգնել անապահով ընտանիքներին վճարել սպառած գազի համար

Կառավարությունը կշարունակի օգնել անապահով ընտանիքներին վճարել սպառած գազի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մարտի 22-ի նիստում որոշել է 205 մլն դրամ փոխանցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հաշվին՝ մասնակիորեն փոխհատուցելու համար անապահով ընտանիքների սպառած բնական գազի դիմաց վճարումները 2011թ. չորրորդ եռամսյակի համար:

Ըստ կառավարության որոշման, բնակչության անապահով շերտերը 1 խմ գազի համար վճարում են 100 դրամ 132 դրամի փոխարեն, եթե ծախսը չի գերազանցում 300 խմ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է աջակցությունն անապահով շերտերին՝ նշելով, որ այն հետևողական բնույթ է կրելու:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---