Հնագետները անգլիական Բաթ քաղաքում հռոմեական մետաղադրամների խոշոր գանձարան են գտել

Հնագետները անգլիական Բաթ քաղաքում հռոմեական մետաղադրամների խոշոր գանձարան են գտել

PanARMENIAN.Net - Անգլիական Բաթ քաղաքում գտնվող հռոմեական հանրահայտ բաղնիքներում պեղումներին մասնակցող հնագետները հռոմեական արծաթե դրամների խոշոր գանձարան են հայտնաբերել:

Դրամները թվագրվում են մեր թվականության 270 թվով: Հայտնաբերված գրեթե 30 հազար մետաղադրամներն ավելի ուշ կուղարկվեն Բրիտանական թանգարան:

Գանձարանը համարվում է մեծությամբ հինգերորդը Մեծ Բրիտանիայում երբևէ հայտնաբերվածներից, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---