Ուշադրության կենտրոնում
Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա

Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա

11:46 AMT  07:46 GMT
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում։ Դեսպանատան մոտ լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Իրանը Հայաստանի համար շատ բարեկամ երկիր է և պետք է հայ-իրանական հարաբերություններն էլ ավելի խորացնել ու զարգացնել, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա ընդգծել է՝ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունն ու կարիքը կա, և ինքը գիտի, թե ինչպես է պետք անել։ Սրբազանը նշել է, որ Իրանի հանդեպ իր ունեցած հարազատության զգացումն անձնական փորձից է նաև, քանի որ իր ընտանիքն այնտեղից է Հայաստան ներգաղթել։ Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հայ-իրանական հարաբերությունների համար։ «Մենք մեծ գնահատանքով պետք է անդրադառնանք Իրանի ռազմաքաղաքական վերնախավի այն հաստատուն հայտարարություններին, որոնք 2020 թվականից հետո մինչև այսօր չեն փոխվել, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, դրանից բխած անվտանգային խնդիրներին»,- ասել է Բագրատ սրբազանը։ Նրան ուղեկցում էին «Տավուշը հանուն հայրենիք» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը, արևելագետ Գուրգեն Մելիքյանը, դիվանագետ Ռուբեն Կարապետյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և այլք։ Մայիսի 23–ին տեղի կունենա զոհված իրանցի պաշտոնյաների հուղարկավորությունը։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով` Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։ Ուղղաթիռում են եղել նաև Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։ Բոլորը զոհվել են։ Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։
Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս
Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի  նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը
Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ
Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին
---