Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս23 մայիսի 2024 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ընդդիմադիր խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին։ «Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։ Փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները: Պետք է կանխել Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս»,-նշել է նա, գրում է Ermenihaber-ը։ Անդրադառնալով Իրանի նախագահի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի, որ Միջին Արևելքի «հրդեհը» հանկարծ չտարածվի Կովկասում: «Կովկասի զարգացումները չեն կարող հեռու պահվել Մերձավոր Արևելքի զարգացումներից։ Ռայիսիի հանդիպումը Ալիևի հետ որպես շատ կարևոր քայլ էի համարել։Անհրաժեշտ եմ համարում շտապ եռակողմ գագաթնաժողով անցկացնել Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի միջև»,-եզրափակել է նա։ Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացել Մարգարայի անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն մինչ օրս այն չի գործում։ Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարների խումբ է ուղարկել Թուրքիա, ինչպես նաև մարդասիրական օգնություն, որը տեղափոխող բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատել են ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Թուրքիան փակել է ՀՀ հետ սահմանը 1993–ին՝ պայմանավորելով դա ղարաբաղյան հակամարտությամբ։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |