Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը

Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակավ ասել, թե ՀԱՊԿ կոնկրետ որ երկրներից դժգոհություն ունի։

Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին։

«Ինձ ճիշտն ասած հետաքրքրում է, թե որ երկրների մասին է խոսել ՀՀ վարչապետը։ Մենք ինքնե՞րս պետք է գուշակենք։ Թե մեզ հետո կպատմե՞ն։ Ինձ թվում է, միանգամայն տրամաբանական կլիներ հրապարակավ նշել երկրները, քանի որ խոսքը նման լուրջ հայտարարության մասին է»,–ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է հնարավորը։

«Ինչ վերաբերում է ՌԴ–ին, ապա նա արել է այն ամենը, ինչ հնարավոր էր, և այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ 2020–ի հոկտեմբերի 17–ին ռուսական հեռուստաալիքի եթերում։ Ահա մեջբերումը՝ «որպեսզի Հայաստանը չզգա իրեն լքված և մոռացված»,–ասել է Զախարովան։

Փաշինյանը խոսել է այդ մասին՝անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Նա ասել էր․«Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»։

Փաշինյանն ասել է․ «Ես Հավաքական անվտանգության պայմանագրի առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները հնարավոր է իմիտացիա են ստեղծել, որ մեզ ուզում են օգնել, կամ, թե իբր օգնել են։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---