Թուրքիայում աճում են ԱՄՆ հնարավորությունները` իրադարձությունների ընթացքի հետագա զարգացումների վրա ազդելու

Ռուբեն Սաֆրաստյան.

Թուրքիայում աճում են ԱՄՆ հնարավորությունները` իրադարձությունների ընթացքի հետագա զարգացումների վրա ազդելու

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանությունը, մի շարք փորձագետների գնահատմամբ, կարող է լրջորեն ազդել Թուրքիայի հասարակական մթնոլորտի վրա, ինչպես նաեւ մեծացնել երկրում առկա լարվածությունը 2007 թվականի մայիսին սպասվող նախագահական ընտրություններից առաջ: Սպանության հնարավոր հետեւանքները PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Մարդսապանը ձերբակալված է եւ կկանգնի դատարանի առջեւ: Սակայն արդյո՞ք ամեն բան այդքան պարզ է Հրանտ Դինքի սպանության մեջ:

Այո, մարդասպանը ձերբակալված է եւ կկանգնի դատարանի առջեւ: Սակայն ես ցանկությունում ունեմ մի քանի պահ նշելու. թուրքական մամուլի հաղորդագրությունների համաձայն, Օգյուն Սմաստը հանդիսանում է «Համաշախարհային կարգուկանոն» արմատական խմբավորման անդամ, որը հանդիսանում է «գորշ գայլեր» անունը կրող թուրք «իդեալիստների» զանգվածային շարժման մի մասը: Դրանք հիմնական խմբից անջատվածներն են եւ ավելի շատ ուշադրություն են հատկացնում իսլամին: Այս խմբավորումն արդեն մի շարք ահաբելչություններ իրականացրել էր Տրապիզոնում. կաթոլիկ հոգեւորականի սպանությունը, «ՄաքԴոնալդսի» պայթյունը: Սա մտնում է այն խմբավորումների շարքը, որոնք կապված են «Մեծ միասնություն» պանթուրքիստական կուսկացության հետ, չնայած դրա առաջնորդ Մուխսին Յազիջիողլուն ամեն կերպ հրաժարվում է դրանից: Թուրքիայի արմատական պանթուրքիստական կուսակցությունների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք ունեն ամբողջ երկրով մեկ ճյուղավորված երիտասարդական խմբավորումներ, որոնց անդամները որոշակի գաղափարախոսական եւ ռազմական պատրաստություն անցնելուց հետո համալրում են դրանց շարքերը: Միեւնույն ժամանակ, հետաքննությունը, որքանով ես գիտեմ, հերքում է այս հանցագործության եւ որեւէ ծայրահեղական խմբավորման կապի վարկածը:

Թուրքական ԶԼՄ-ների նյութերի եւ արեւմտյան փորձագետների գնահատականների հիման վրա երեւում է, որ Թուրքիայում շատ բարդ ներքաղաքական իրավիճակ է: Ինչ եք կարծում, հնարավո՞ր են լուրջ փոփոխություններ:

Այժմ Թուրքիայում լարված իրադրություն է. սրվել են հարաբերությունները «Արդարության եւ զարգացման» իշխող կուսակցությամբ եւ դրան հարող բազմաթիվ քաղաքական եւ կրոնական խմբարումներով ներկայացված իսլամիստների, ովքեր կասկածի տակ են դնում աշխարհիկ պետության այն մոդելը, որը առաջարկել է Քեմալ Աթաթուրքը, եւ քեմալականների միջեւ, որոնց շարքին են դասվում խոշոր քաղաքական կուսակցությունների եւ միջին եւ բարձրագույն բյուրոկրատիայի մեծամասնությունը, որ հանդես է գալիս աշխարհիկ պետության պաշտպանությամբ: Վերջին ժամանակներս նկատվում է քեմալական շրջանների եւ բարձրագույն գեներալիտետի միավորում. վերջինս իրեն համարում է աշխարհիկ հանրապետության երաշխավորը: Այս ֆոնի վրա սկսվել է ակտիվորեն քննարկվել բանակի խառնվելու հարցը ներքաղական գործընթացներին` պետության աշխարհիկ մոդլեի հետագա էրոզիային հակազդելու նպատակով: Կարծում եմ` ստեղծաված իրադրությունում աճում են ԱՄՆ հնարավորությունները` Թուրքիայում իրադարձությունների ընթացքի հետագա զարգացումների վրա ազդելու, քանի որ նրանք ավանդաբար մեծ հեղինակություն են վայելում ռազմական միջավայրում


Դուք ինչ-որ առիթով նշել եք «խորքային պետության մասին»` '' deep state''...

Այո, Թուրքիայում գոյություն ունի «պետություն պետության մեջ» հասկացություն, որի վերնախավը կազմված է երկրի քաղաքական, ռազմական եւ գործարար շրջանակների ներկայացուիցչներից: Այդ մարդկանց անուններն անհայտ են, սակայն նրանք որոշումներ կայացնելու հնարավորություն եւ դրանք իրագործելու մեխանզիմներ ունեն: Այս մարդկանց միավորում է քեմալական հանրապետության հիմքերի անձեռնմխելիությունը պահպանելու ձգտումը, որը հիմնված է ոչ միայն պետության եւ կրոնի բաժանման սկզբունքի վրա, այլեւ թուրքական մեծ տերության ազգայնամոլական պետական գաղափարախոսության վրա: Թուրք գիտնականները չեն բացառում, որ «խորքային պետությունը» որոշ չափով ղեկավարում է «գորշ գայլերի» շարժումը:

«Խորքային պետության» երեւույթը Թուրքիայի համար նոր չէ, այս ավանդույթը գալիս է դեռ երիտ թուրքերի ժամանակաշրջանից: Օսմանյան կայսրությունը 1908-1918 թթ. փաստորեն ղեկավարվում էր Երիտթուրքական կուսակցության ԿԿ-ի կողմից, որոնց անդամների անունները գաղտնի էին պահվում: Ամբողջ ասվածը հանգեցնում է մտքի, որ Դինքի սպանությունը անհրաժեշտ է դիտարկել այն հանցագործությունների շարքում, որոնք ոչ միայն կազդեն Թուրքիայի հասարակական մթնոլորտի վրա, այլեւ կօգտագործվեն տարբեր քաղաքական ուժերի կողմից իրենց սեփական շահերի իրականացման համար:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---