ԲՈՒՇԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է` «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ԱՄՆ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամից ամերիկյան օգնություն ստանալու հավակնորդների ցուցակում ընդգրկված 16 երկրներից յուրաքանչյուրը ցույց է տալիս այն ուղին, որով պետք է առաջնորդվի զարգացող աշխարհը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, նախօրեին ելույթ ունենալով Սպիտակ տանը կազմակերպված ընդունելությանը`

«Հազարամյակի մարտահրավեր» նոր ծրագրի առաջին փուլի ավարտի առնչությամբ: Միջոցառմանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը` որպես ցուցակում ընդգրկված երկրի ներկայացուցիչ: Ցուցակում հիշատակված են նաեւ Վրաստանը, Վանուատուն, Բենինը, Բոլիվիան, Գանան, Հոնդուրասը, Լեսոթոն,Մալին,Մադագասկարը, Մոզամբիկը, Կաբո-Վերդեն, Սենեգալը, Մոնղոլիան, Նիկարագուան եւ Շրի Լանկան: Այդ երկրների դեսպաններին ուղղված իր ելույթում Բուշը, մասնավորապես, նշել է. «Դուք առաջին խիզախ քայլերն եք ձեռնարկել ձեր երկրներն առավել անկախ եւ բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ»: Նրա խոսքերով` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամը համագործակցության նոր հեռանկարներ է բացում ընտրված երկրների համար եւ հնարավորություն է ընձեռում կառավարություններին ներդրումներ անելու սեփական ժողովրդի բարեկեցության բարելավման համար: Նշենք, որ նշված ծրագրում ընգրկվելու չափանիշներից մեկը երկրի բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտի մակարդակն է, որը չի գերազանցում ԱՄՆ 1435 դոլարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---