ԲԱՔՎՈՒՄ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ «ԲԻ-ԲԻ-ՍԻ»-ՈՎ ԼՐԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻ ԵԹԵՐ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն` առանց պաշտոնական Բաքվի տեղյակ պահելու Լեռնային Ղարաբաղի տարածք արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչների մուտք գործելը կանխելարգելելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Բաքվի «Զերկալո» թերթը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ` մեկնաբանելով Ստեփանակերտից ղարաբաղյան հակամարտությունում հրադադարի 10-ամյակի կապակցությամբ «Բի-Բի-Սի» ռադիոկայանի սեփական թղթակից Սթիվեն Իքի լրահաղորդումների շարքի եթեր դուրս գալը: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կարծիքով` նման գործողությունները «ադրբեջանական պետության նկատմամբ, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերին ոչ հարգալից վերաբերմունքի դրսեւորում են հանդիսանում»: Ամենից շատ պաշտոնական Բաքուն վրդովված է նրանից, որ բրիտանացի լրագրողը վկայել է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է, իսկ բնակիչները` ինքնաբավարար հասարակություն, որոնք պաշտպանում են մարդասիրական ձգտումներից եւ հնագույն ժողովրդի ակնկալիքներից բխող ազնիվ գաղափարը: Եվ դրա հետ համաշխարհային հանրությունը պետք է հաշվի նստի: «Արդեն տասը տարի է, իսկ դա այնքան էլ քիչ ժամանակ չի, ինչ մարդիկ հարմարվում են այն մտքին, որ կամ նրանք կապրեն անկախ` թեկուզեւ ոչ ոքի կողմից չճանաչված պետությունում, կամ էլ ընդլայնված Հայաստանի մի մասում: Այստեղ բոլորն, առանց բացառության, ասում են ինձ, որ իրադարձությունների զարգացման միակ հնարավոր դրական սցենարը կայանում է նրանում, որպեսզի մենք դառնանք լավ հարեւաններ, որպեսզի մենք ապրենք երկու հարեւան պետություններում»,- այսպես է պատասխանել Սթիվեն Իքը Լոնդոնյան ստուդիայի հաղորդավարի այն հարցին, թե որքանո՞վ է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը թույլ տալիս հասնել խաղաղ համաձայնության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Բազմամիլիոնանոց լսարանի համար նման լրահաղորդումների եթեր թողարկման կապակցությամբ Բաքվի «Զերկալո» թերթը տարակուսում է` «ինչու՞ է «Բի-Բի-Սի»-ն, որի հիմնական դոնորն է հանդիսանում Բրիտանիայի կառավարությունը` Ադրբեջանի ռազմավարական էներգակարբոգեն դաշնակիցը, իրականացնում տարածաշրջանում նման լրատվական քաղաքական գիծ»: «Չէ՞ որ Մեծ Բրիտանիայում, ինչպես հայտնի է, չկա ուժեղ հայկական լոբբի: Ինչո՞վ է այդ դեպքում ուղղորդվում աշխարհում մեծագույն այդ երկիրը, որը նավթաբեր Ադրբեջանում ստացել է այն ամենն, ինչ ցանկացել է: Նույնիսկ մեր երկրում ներքաղաքական գործընթացների վրա համակարգ ձեւավորող ազդեցության լծակները: Միգուցե մենք բարեկամներ ենք անվանել ո՞չ նրանց ովքեր պետք էին: Կամ բարեկամներ են ձեւացել ո՞չ նրանք ովքեր կան իրականում»,- գրում է բաքվի թերթը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---