Իրանի ԱԳՆ. Ադրբեջանը մեղավոր է իրանցի ատոմագետ գիտնականների սպանության մեջ 25 մայիսի 2012 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթացող «Կովկաս-2011» միջազգային գիտաժողովում «Զերկալո» ադրբեջանական թերթի տեսաբան Ռաուֆ Միրկադիռովի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանում իսլամամետ ուժերի ակտիվացումը կապված է Իրանի գործունեության հետ, ինչպես նաև այն մասին, որ այս տարի Ադրբեջանում ընթացող «Եվրատեսիլ» երգի մրցույթը միայն հնարք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, հանդիպմանը ներկա Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց. «Ադրբեջանի խնդիրը ոչ թե «Եվրատեսիլի» անցկացման, այլ սիոնիստական վարչակարգին օժանդակելու մեջ է, ինչպես նաև իրանցի ատոմագետ գիտնականների սպանության և կրոնով նախանշված վարքի նորմերից շեղվելու մեջ»: Այդ հայտարարությանը Միրկադիռովը պատասխանեց, թե Ադրբեջանը աշխարհիկ պետություն է և շարիաթի նորմերին հետևելու որևէ պարտավորություն չի ստանձնել: Բացի այդ նա իրանական իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի հանդեպ ցինիկ և երկերեսանի քաղաքականության մեջ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |