ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԹԱԻԼԱՆԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-27-ը Հայաստան կայցելի Թաիլանդի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունում, Թաիլանդ-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի պատվիրակությունը սենատոր Սանիտ Քուլչարոենի գլխավորությամբ հանդիպումներ կունենա Հայաստանի ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանի, Հայաստան-Թաիլանդ պատգամավորական բարեկամության խմբի անդամների, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, առեւտրի եւ զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: Թաիլանդցի հյուրերը ծաղկեպսակ կդնեն հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---