ԵՐԵՎԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՀ-Ի ՈՐԱԿԱԿԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Երեւանում ողջունում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է որակապես ամրապնդել ԱՊՀ: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նա ընդունել է, որ «ներկայումս հասունցել է ԱՊՀ-ն բարեփոխելու եւ ավելի գործուն կառույց դարձնելու անհրաժեշտությունը»: Նախարարի կարծիքով` «տվյալ հայտարարության համար Ռուսաստանի նախագահն ընտրել է շատ ճիշտ պահ»: Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ իր զարգացման մեջ հասել է մի որոշակի սահմանի, որին պետք է հետեւի Համագործակցության որակապես ամրապնդումը, ապա թե ոչ` տեղի կունենա այդ կազմակերպության անխուսափելի փլուզում:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---