ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ. ՎԵՐՋԻՆ 5 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ ԵՆ

PanARMENIAN.Net - Վերջին հինգ տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների զգալիորեն ընդլայնվել են, հայտարարել է Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, որն ավարտում է իր դիվանագիտական աշխատանքը ԱՄՆ-ում: «Որպես մեր հարաբերությունների բարձր մակարդակի օրինակ կարող է ծառայել այն փաստը, որ այսօր Հայաստանն ավելի կայուն, դինամիկորեն զարգացող եւ իր ուժերին վստահ երկիր է, քան 5 տարի առաջ»,-հայտարարել է նա: Արման Կիրակոսյանի խոսքերով, Հայաստանը եւ ԱՄՆ շարունակում են քաղաքական երկխոսությունն ամենաբարձր մակարդակում եւ պարբերաբար խորհրդատվություններ են անցկացնում անվտանգության ոլորտում, որոնց ընթացքում քննարկվում են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր: Հայ դիվանագետը նշել է, որ հայ-ամերիկյան տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները միշտ գտնվել են իր ուշադրության կենտրոնում: Նրա խոսքերով, եթե 1999 թվականին ԱՄՆ հայաստանյան արտահանման ծավալը կազմել էր 15,2 մլն դոլար, ապա 2004 թվականին այդ ցուցանիշը կազմել է 46,1 դոլար:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---