ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ. ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի հակամարտության կողմերի միջեւ` միջնորդների աջակցությամբ: Նոր պատերազմը մեծ ողբերգություն կդառնա տարածաշրջանի ժողովուրդների համար»,- Երեւանում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Կարգավորման ուղիները» խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյուրին, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ իմաստ չունի ձգձգել բանակցային գործընթացը, քանզի ժամանակն աշխատում է ո'չ Հայաստանի, ո'չ էլ Ադրբեջանի օգտին: Դեսպանի խոսքերով` Հայաստանի տրանսպորտային խնդիրները, վաճառահանման շուկայի սահմանափակությունը եւ բնակչության ցածր վճարունակությունն ազդում են ներդրողների տրամադրության վրա, որը նաեւ բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա: Ա.Կյուրին նշել է նաեւ, որ հայ հասարակության աշխատասիրությունը, խելքը եւ զարգացածությունը կարող էին դառնալ տարածաշրջանային մասշտաբի հաղթաթուղթ, սակայն գոյություն ունեցող իրավիճակը թույլ չի տալիս օգտագործել այդ հաղթաթուղթը: Նշենք, որ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Կարգավորման ուղիները» խորհրդարանական լսումների ժամանակ ներկա են Հայաստանի ԱԳ նախարարը, հասարակական կազմակերպությունների, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ 1992-1996 թվականների ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի կողմից համանախագահ, դեսպան, Լեռնային Ղարաբաղի հարցերով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---