ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆ. ՄՈՏԱԿԱ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեպսանԱնատոլի Դրյուկովը Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավրտին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անթույլատրելի է մի երկրում մեկ այլ երկրի հանդեպ թշնամական քաղաքականության վարումը, առավել եւս այն պահին, երբ բանակցություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: «Ենթադրենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին հակամարտության կարգավորման շուրջ, սակայն կատարել պայմանավորվածությունները բարդ, գործնականում անհնար կլինի այդ երկրներում ձեւավորված թշնամական մթնոլորտի պատճառով»,-նշել է դեսպանը: Թշնամական զգացմունքների կուտակում չպետք է լինի, ավելացրել է Անատոլի Դրյուկովը: Նրա կարծիքով, մոտակա մի քանի տարիներին ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններ չեն ծավալվի, քանի որ միջազգային հանրությունը շագիգիռ չէ դրանում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---