ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆՈՐԸՆՏԻՐ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ20 ապրիլի 2005 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել գերմանացի կարդինալ Յոզեֆ Ռատցինգերին Հռոմի Կաթողիկե եկեղեցու ղեկավար ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ մամլո ծառայության ղեկավարը: Դիմելով նորընտիր Պապ Բենեդիկտ Տասնվեցերորդին, ՀՀ նախագահը մասնավորապես գրել է.«Համոզված եմ, որ հաջողությամբ կպսակվեն Ձեր բոլոր աստվածահաճո նախաձեռնությունները, եւ Հռոմի Կաթողիկե եկեղեցին կշարունակի իր կարեւոր ավանդն ունենալ կրոնական հանդուրժողականության եւ միջազգային խաղաղության ամրապնդման գործում` ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության եւ արդարության հաստատման:Վստահ եմ, որ Ձեր կառավարման օրոք ավելի կամրապնդվեն Հայաստանի եւ Վատիկանի, Հայ Առաքելական եւ Կաթողիկե եկեղեցիների միջեւ արդեն իսկ ձեւավորված ջերմ եւ բարեկամական հարաբերությունները»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |