ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է

PanARMENIAN.Net - «Ի՞նչ է, եթե ոչ Հայոց ցեղասպանության իրագործման համար անպատժելիության հետեւանք Թուրքիայի կողմից Հայաստան եկող տրանսպորտային հաղորդակցությունների շրջափակումը: Սակայն ավելի ապշեցնում է այն հանգամանքը, որ այդ նույն պետությունը, որը ինչպես նախկինում համառորեն շարունակում է անտեսել քաղաքակիրթ աշխարհի կոչերը վերջ տալ Հայաստանի շրջափակմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ, դեռ հավակնում է միջնորդի դեր ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում` ընդ որում չամաչելով միանշանակորեն աջակցել միայն ադրբեջանական կողմի դիրքորոշմանը»,-հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, հանդես գալով «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» միջազգային համաժողովում: ԼՂՀ նախագահի հայտարարության մեջ նշվում է.«Թուրքիայի կողմից միջնորդական առաքելության այդքան ինքնատիպ ընկալումը գալիս է նաեւ նրա վերաբերմունքից Ցեղասպանության ճանաչման հարցում: Եվ միթե՞ նույն հանգամանքով չի թելադրվում Ադրբեջանի ձգտումը Թուրքիային հատուկ դեր շնորհել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Եվ ինչ՞, եթե ոչ անընդմեջ ցեղասպանության քաղաքականություն պետք է համարել Ադրբեջանի ղեկավարության վերաբերմունքը այդ հանրապետության հայ բնակչության հանդեպ նրա ստեղծումից ի վեր: Դրա վառ ապացույցն է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանարպետության պատմությունը: ԼՂԻՀ գոյության ողջ ընթացքում Բաքվի իշխանությունները ձգտել են արագացված տեմպերով փոխել մարզի դեմոգրաֆիկ իրավիճակը ադրբեջանական բնակչության օգտին նպատակ ունենալով վերացնել հայկական ինքնավարությունը: Այդ խնդրի իրագործման համար Ադրբեջանի ղեկավարությունը կիրառել է այնպիսի մեխանիզմներ, ինչպես հայ բնակչության աղաղակող խտրականությունը սոցաիալական, տնտեսական, մշակութային ոլորտներում, հայ ժողովրդի պատմության խեղաթյուրումը, Հայաստանի հետ ԼՂ ցանկացած տնտեսական եւ մշակութային կապերի արգելքը, հայ մշակութային հուշարձանների, եկեղեցիների ոչնչացումը, ադրբեջանական հանրության շրջանում հայի` որպես ադրբեջանցի եւ այլ թուրքալեզու ժողովրդների պատմական եւ անհաշտ թշնամու կերպարի ձեւավորումը: Նույն քաղքականությունն է վարել Ադրբեջանի իշխանությունը նաեւ Նախիջեւնի ինքնավար հանրապետության երբեմնի մեծամասնությունը կազմող հայ բնակչության հանդեպ, որի արդյունքում այնտեղ արդեն անցյալ դարի կեսերին գործնականում ոչ մի հայ չէր մնացել: Գտնում եմ, որ Նախիջեւանի հայության տխուր ճակատագիրը պետք է ըստ ամենայնի ներկայացվի միջազգային հանրությանը որպես այն բանի վառ օրինակ, թե ինչ էր սպասում Լեռնային Ղարաբաղին, եթե նա շարունակեր մնալ Ադրեբաջնի կազմում: Բաքվի իշխանությունների կողմից հայ բնակչության հանդեպ խտրական քաղաքականության բոլոր թվարկված մեխանիզմները բարենպաստ հող են ստեղծում ապագայում եւս հայերի հերթական արյունոտ ցեղասպանության իրագործման համար` այս անգամ Ադրբեջանում, որի քաղաքական ուժերը նույնիսկ չեն թաքցնում, որ Օսմանայան եւ ներկայիս Թուրքիայի «հայկական» քաղաքականությունը համարում են օրինակ նմանակելու համար: Բաքվի իշխանությունները իրենց ուսուցիչների արժանի աշակերտներն են: Սումագիթի, Բաքվի, Կիրովաբադի, Շամխորի, Խանլարի, Շեմախայի եւ Ադրեբաջնի այլ շրջանների հայ բնակաչության ոչնչացումը ըստ էթնիկական պատկանելության եւ բռնագաղթը, ԼՂՀ աննախադեպ պաշարումը, Ստեփանակերտի ամենօրյա հրետակոծումները եւ ռմբահարումները խաղաղ բնակչության ոչնչացման նպատակով, կանաց, ծերունիների եւ երեխաների անխիղճ սպանդը հայկական Մարագա գյուղում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակումը եւ Բաքվի իշխանությունների այլ աղաղակող հանցագործությունները հայերի դեմ լիովին համապատասխանում են ցեղասպանության միջազգային սահմանմանը»:
 Ուշագրավ
«Հանրությունը չի հասկանա, եթե մենք Ադրբեջանում գերիներ ունենալով, միակողմանի վերադարձնենք քարտեզները»,-ասել է նա
Նա նշել է, որ վարչապետի պաշտոնակատարի կողմից քաղաքական վենդետաների, վրեժի, կադրային ջարդի մասին խոստումները խիստ մտահոգիչ են
Վերջինս հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կլսենք միջազգային հանրության արձագանքները
Ըստ նրա, կամ էլ պահում են ճիշտ պահի այս իշխանություններին ինչ-որ ժեստ անելու համար