ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆԸ21 ապրիլի 2005 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրության գլխավոր խոնդիրն է թույլ չտալ, որպեսզի բարբարոսությունը պարտության մատնի քաղաքակրթությանը եւ կանխարգելել ցեղասպանությունների կրկնությունը: Այդ մասին այսօր «Ծանրագույն ողբերգություն, ծայրահեղ մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովի փակմանը հայտարարել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Մարի Ան Իսլեր Բեկենը: Նրա խոսքերով, 90 տարի հայ ժողովուրդը ապրել է անցյալի լուծի տակ: Ինչպես նշել է Մարի Ան Իսլեր Բեկենը, ճանաչումը հարկավոր է ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլ նաեւ հենց մեղավորի կողմից: Միեւնույն ժանական նա նշել է, որ հարկավոր է մեղմել կրքերը այդ հարցի շուրջ եւ այն ժամանկ Թուրքիան անպայման կճանաչի ցեղասպանությունը: Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ն ճնշում կգործադրի Թուրքիայի հանդեպ ցեղասպանության ճանաչման հարցում: Նա նաեւ նշել է, որ ԵՄ «Ընդլայնված Եվրոպա.Նոր հարեւաններ» ծրագիրը մի կառույց է, որն ունակ է իրական դարձնել կողմերի հաշտեցումը: Նրա խոսքերով, չի կարելի լինել անցյալի պատանդը: «Դառնալով ԵՄ անդամ, Թուրքիան ուղղակի չի կարողանա փակ սահմաններ ունենալ որեւէ երկրի հետ»,-ընդգծել է Մարի Ան Իսլեր Բեկենը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |