ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց ՌԴ տարածքային զարգացման նախարար Վլադիմիր Յակովլեւին: Այդ մասին հաղորդել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երեւանում ընթացող ԱՊՀ անդամ պետությունների շինարարական գործունեության ոլորտում համագործակցության հարցերով միջկառավարական խորհրդի 21-րդ նիստի աշխատանքները: Կողմերն ընդգծեցին, որ նմանօրինակ հանդիպումները այս ոլորտում համագործակցությունը կտեղափոխեն որակապես նոր մի մակարդակ, ինչն էապես կնպաստի համագործակցության շրջանակներում իրականանալիք ծրագրերի արդյունավետությանը: Բացի այդ, Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Յակովլեւը քննարկել են Գյումրիյում տեղակայված102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում անավարտ շինարարությունը շարունակելու հարցերը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---