Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ ԱԳՈ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵԽ-Ի ԱՌՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Եվրախորհրդի նախարարների խորհրդի Ագո դիտարկման հանձնախմբին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, մասնավորապես Սահմանադրության բարեփոխումների գործընթացը: Պատվիրակության ղեկավար Ռոլանդ Վեգեները նշել է, որ այդ գործում իրական առաջընթաց է արձանագրվել, եւ Սահմանադրության բարեփոխումների նախագծի նման կարեւոր եւ լավ արդյունքը եւս վկայում է այդ մասին: Նա կարեւորել է նախագծի շուրջ համաձայնության մթնոլորտի արդեն նկատվող դրսեւորումները, դրանք համարելով դրական ազդակ հանրաքվեի անցկացման գործում: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններից բխող բարեփոխումների մեծ ուղի է անցել եւ վճռական է մինչեւ տարեվերջ այն ամբողջացնելու հարցում: Տվյալ փուլում ՀՀ ղեկավարը առաջնահերթ խնդիրը համարել է Սահմանադրության բարեփոխումների նախագիծը հասարակությանը լիարժեք ներկայացնելը, այն գնահատելով որպես հանրաքվեի հաջողության երաշխիք: Ագո խմբի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաեւ Հայաստանի տնտեսության առաջընթացով եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---