ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «WORLD PRESS PHOTO 2002» ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ

PanARMENIAN.Net - Ծագումով հայ լուսանկարիչ Էրիկ Գրիգորյանն արժանացել է «World Press Photo 2002» հեղինակավոր ցուցահանդես-մրցույթի գլխավոր մրցանակին: Ինչպես հաղորդում է Independent On Line-ը, նրա կատարած լուսանկարի վրա պատկերված է Իրանի Կազվին գավառում ավերիչ երկրաշարժի արդյունքում զոհված բազմազավակ հոր թաղումը: Էրիկ Գրիգորյանն ապրում է Լոս Անջելոսում եւ աշխատում է ամերիկյան«Polaris Images» ֆոտոգործակալությունում: Մրցույթի ժյուրին հաղթողներին ընտրել է 9 անվանակարգերով 18 երկրների 55 լուսանկարիչների շրջանում: Մրցանակների հանձնման արարողությունը կկայանա ապրիլի 27-ին Ամստերդամում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---