Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը մասնակցել է Նյու Յորքում կայացած խորհրդարանների նախագահների համաշխարհային գագաթնաժողովին, որի ընթացքում արծարծվել են դարի մարտահրավերներին առնչվող խնդիրներ` աղքատության, կոռուպցիայի, ահաբեկչության դեմ պայքարի եւ այլն: Բոլոր ելույթներում առանձնահատուկ կերպով կարեւորվում էր խորհրդարանի դերը այս խնդիրների լուծման գործում: Ելույթ ունենալով «Խորհրդարանների դերը ժողովրդավարության զարգացման գործում» թեմայով քննարկումներին` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է խորհրդարանի դերը ժողովրդավարության զարգացման գործում, հանդես գալով «Ուժեղ խորհրդարան, ուժեղ ժողովրդավարություն» կարգախոսով: Արթուր Բաղդասարյանը ունեցել է նաեւ երկկողմ հանդիպումներ: Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ քննարկվեցին հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաեւ ԱՊՀ բարեփոխումներին առնչվող հարցեր: Իտալիայի խորհրդարանի նախագահ Ֆերդինանդո Կազինիի հետ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության խնդիրները, ինչպես նաեւ միջազգային կառույցներում երկկողմ համագործակցության հարցերը: Բելգիայի Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինի, Սլովակիայի խորհրդարանի նախագահ Պավոլ Հռուսովսկու, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ քննարկվեցին Արթուր Բաղդասարյանի հրավերով Հայաստան առաջիկա պաշտոնական այցերին առնչվող խնդիրներ: Խորհրդարանի խոսնակը հանդիպել է նաեւ Լիտվայի խորհրդարանի նախագահ Արտուրաս Պաուլաուսկասի, Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպպլյովի, Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Օբուրբեկ Տեկեբաեւի, Իսրայելի Քնեսեթի նախագահ Ռուվեն Ռիվլինի հետ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---