Հունաստանի հայ համայնքի բարի համբավը հատուկ տրամադրություն է հաղորդում երկկողմ հարաբերություններին

PanARMENIAN.Net - Հունաստան կատարած պետական այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացրել այցի արդյունքները: Ռ.Քոչարյանն ընդգծել է, որ աթենքյան բոլոր հանդիպումներում նշվել է այն ջերմ վերաբերմունքը, որ առկա է հունահայ համայնքի նկատմամբ: Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին այդպիսի բարի համբավ ստեղծելու համար եւ ասել, որ այն հատուկ տրամադրություն է հաղորդում երկկողմ հարաբերություններին: Հայաստանի նախագահը «Մխիթար Հերացի» շքանշան է հանձնել հունահայ Պետրոս Քյուրունյանին` Հայաստանին, մասնավորապես Հունաստանում ՀՀ դեսպանատանը մատուցած ծառայության համար: Ռ.Քոչարյանը համայնքի ներկայացուցիչների հետ զրուցել է Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի, Հայրենիք-Սփյուռք կապերի, ղարաբաղյան բանակցությունների եւ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին: Նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ Հունաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղարի եւ ձախ կոալիցիայի առաջնորդի հետ: Այսօր եւետ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Հունաստանում ՀՀ դեսպանատան շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---