Այսօր Երեւան են ժամանում Եվրոպայի Խորհրդի դիտորդները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին կայանալիք հանրաքվեի ընթացքին հետեւելու նպատակով այսօր Հայաստան են ժամանում եվրոպական երկու կառույցների` ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի եւ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչները: Այդ կառույցներիը ներկայացված կլինեն յոթական ներկայացուցիչներով, որոնք Հայաստանում կլինեն մինչեւ նոյեմբերի 28-ը: Այդ օրը կայանալիք մամլո ասուլիսում նրանք կներկայացնեն իրենց աշխատանքի արդյունքները: Հայաստան կատարած իր այցի ժամանակ դիտորդները կհանդիպեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:



ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում ընդգրկվել են` Ջոն Թոմիլսոնը (Մեծ Բրիտանիա), Ժորժ Կոլոբյեն (Ֆրանսիա), Յան Ռժմելկան (Լեհաստան), Կլաուս-Յուրգան Հեդրիխը (Գերմանիա), Գաբոր Զալայը (Հունգարիա), Նայջել Էվանսը (Մեծ Բրիտանիա), Թոմաս Յիրժան (Չեխիա): Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության կազմում են` Ալեն Շենարը (Ֆրանսիայի Կոնգրեսի նախկին նախագահ), Լուկա Չիրիանին (Իտալիա), Գրետա Կազենսը (Մեծ Բրիտանիա), Քրիսթոֆեր Նյուբերին (Մեծ Բրիտանիա), Շոն Օ`Բրայանը (Իռլանդիա), Մարիա Վան Դեր Տասը (Նիդերլանդներ), Վիմ Վան Գելդերը (Նիդերլանդներ), հաղորդում է Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---