Հայաստանի ԱԳՆ ղեկավար. Թուրքիան կարող է «քաղաքական կամուրջ» դառնալ Եվրոպայի եւ Կովկասի միջեւ

PanARMENIAN.Net - ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները երկրորդ շանսն են տալիս այդ երկրին հանդես գալ որպես տարածաշրջանային դերակատար եւ դառնալ «քաղաքական կամուրջ» Եվրոպայի եւ Կովկասի միջեւ: Այդ մասին Լոս Անջելեսում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, «ԽՍՀՄ փլուզումից հետո մեր տարածաշրջանում առաջացավ վակուում, եւ Թուրքիան կարող էր տարածաշրջանային մոտեցում ցուցաբերել, սակայն չարեց դա»: «Այսպիսով, Անկարան բաց թողեց պատմությունը քաղաքականությունից տարանջատելու եւ տարածաշրջանային դերակատար դառնալու առիթն օգտագործելու հնարավորությունը», - նշել է Վարդան Օսկանյանը: «Այսօր Թուրքիան երկրորդ անգամ հնարավորություն ունի դառնալ տարածաշրջանային դերակատար: Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու է եւ ՆԱՏՕ-իանդամ: Թուրքիան ունի միավորող օղակի դերում հանդես գալու պարտավորություն եւ հնարավորություն: Հարավային Կովկասի երեք երկրները հանդիսանում ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության անդամներ: Այս հարեւանությունը ֆիզիկապես ընդգրկում է նաեւ Թուրքիային, եւ նա պետք է դրսեւորի իրեն որպես հարեւան», - հայտարարել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---