Վ.Օսկանյան. Ղարաբաղյան խնդրի լուծման համար անհրաժեշտ են լուրջ երաշխիքներ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականությունը նախատեսում է փոխլրացում ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ԵՄ կամ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ՌԴ պատրաստակամությունը լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման երաշխավորը, ասում է այն մասինկ, որ կարգավորման մեջ շահագրգռված են հակամարտության բոլոր կողմերը: «Եթե մենք հասնենք կարգավորման վերաբերյալ որոշումների կայացման փուլին, ապա անհրաժեշտ կլինեն ԵԱՀԿ ՄԽ, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրության լուրջ երաշխիքները»,-ասել է ՀՀ արտգործնախարարը: Օսկանյանը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպման օրը կորոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վաշինգտոնյան հանդիպումից հետո, որը տեղի կունենա 2006 թվականի մարտի սկզբին: Իր հերթին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն նշել է, որ սխալ կլինի կապել ղարաբաղյան կարգավորումը 2007 թվականին Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք ընտրությունների հետ: «Կյանքում ամեն ինչ այլ է: Բանակցությունները հարկավոր չէ կապել ընտրությունների հետ, քանի որ այդ թեման կօգտագործվի տարբեր քաղաքական գործիչների կողմից իրենց նպատակներին հասնելու համար»,-ասել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---