Ադրբեջանին քաղաքական համարձակություն է պետք Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հեռանկարները «մշուշոտ են»: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքերով, ի վերջո ցանկացած ռազմական հակամարտություն լուծվում է կողմերից մեկի հաշտեցմամբ կամ կապիտուլացիայով: «Պատերազմի դեպքում Ադրբեջանը կամ կապիտուլացիայի կենթարկվի, կամ հաշտեցման մասին պայմանագրով կճանաչի ԼՂՀ անկախությունը, քանի որ մենք պաշտպանում ենք մեր Հայրենիքը եւ ոչ ոք չի կարող մեզ ահաբեկել»,-ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ Լ.Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը ԼՂՀ անկախությունը ճանաչելու հնարավորության մասին պատասխան է ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել ռազմական բյուջեի աճի մասին հայտարարություններով: «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման համար անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը միավորվի»,-ընդգծել է Լ.Մկրտչյանը:



Լ.Մկրտչյանը նշել է նաեւ, որ Ադրբեջանին քաղաքական համարձակություն է հարկավոր, ճանաչե;ու համար Ղարաբաղի անկախությունը: Ըստ նրա, եթե դա տեղի ունենա, կբացառվի հակամարտության վերսկսման հավանականությունը: «Անհրաժեշտ է տարածաշրջանում պահպահել խաղաղությունը եւ ստեղծել դրական հիմք նրա զարգացման համար: Ղարաբաղյան հակամարտջությանվերսկսման դեպքում պատերազմը կցնցի ողջ տարածաշրջանը եւ կկասեցնի նրա զարգացումը: Հենց այդ պատճառով անհրաժեշտ է աջակցել բանակցային գործընթացին»,-ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---