Գալուստ Սահակյան.Պետք չէ վախենալ Ադրբեջանի հետ պատերազմից 3 մարտի 2006 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա փաստորեն կնշանակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին: Այդ մասին խորհրդարնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ընդ որում նա ընդգծել է, որ դա իր անձնական տեսակետն է: «Պետք չէ վախենալ Ադրբեջանի հետ պատերազմից: Մենք արդեն իսկ ապրում ենք այդ երկրի մշտական ռազմատենչ արտահայտությունների եւ պատերազմելու սպառնալիքների պայմաններում»,-հայտարարել է պատգամավորը: Նրա խոսքերով, բնական է, որ ամեն ինչ կարվի պատերազմը կանխելու համար, առավել եւս, որ պատերազմը չի հանգուցալուծի ղարաբաղյան հակամարտությունը: «Ցանկացած պատերազմից հետո հակամարտության լուծումը միեւնույն է տեղի է ունենում խաղաղ ճանապարհով»,-ընդգծել է Գ.Սահակյանը: Խմբակցության առաջնորդը համարում է, որ փաստորեն Հայաստանն արդեն ճանաչել է Ղարաբաղի անկախությունը եւ համարում է այն իր մի մասը: «Չեմ կարծում, որ ԼՂՀ անկախության պաշտոնական ճանաչումը ճիշտ կլինի դիվանագիտական տեսակետից: Եթե Հայաստանը օրենսդրորեն ճանաչի Ղարաբաղի հետ միավորումը, դա չի լուծի խնդիրը եւ նույնիսկ բացասական արձագանք կունենա»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ Սահակյանն ընդգծել է, որ Հայաստանի համար անընդունելի է բանակցությունների դուրս բերումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից: «Բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում տալիս է իր արդյունքները` պայմաններ են ստեղծվել հակամարտությունը կարգավորելու, ինչպես նաեւ տարածաշրջանի սոցիալական եւ քաղաքական զարգացման համար: ԵԱՀԿ ՄԽ-ն խթանում է եւ պայմաններ է ստեղծում բանակցությունների համար եւ, կարծում եմ, որ ապագայում հակամարտությունը կկարգավորվի հենց այդ ձեւաչափում»,-ասել է պատգամավորը: Նա համոզված է, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում արվում է հնարավորը հակամարտությունը կարգավորելու համար, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը կամ ԼՂՀ-ն ու Ադրբեջանը համաձայնության գան: «Սակայն Հայաստանի քաղաքական շրջանակները կշարունակեն քաղաքական պայքարը հակամարտությունից դուրս գալու ուղիների որոնման համար: Չի կարելի մտածել միայն այն մասին, թե մյուս կողմը մշտապես պատերազմի մասին է խոսում»,-ընդգծել է Գալուստ Սահակյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |