ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է հունվարի 14-ին հայկական զինված ուժերի կողմից Աղդամի ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հայտարարել են ՀՀ Պաշտպանության նախարարությունում, դա Բաքվի ԶԼՄ-ների հերթական սուտն է: Նման «տեղեկատվությունների» պարբերաբար տարածումն ադրբեջանական քարոզչության անբաժանելի մասն է, ընդգծել են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---