«GLOBE NEWS»-Ի ՍՈՑՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇՆ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին նախատեսվող նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը բնակչության շրջանում ամենաբարձր վարկանիշն ունի: Այսպես, «Globe news» վերլուծական գործակալության տվյալներով, ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, «Դուք ու՞մ կընտրեիք նախագահ, եթե ընտրություններին անցկացվեին այս շաբաթ» հարցին` 1250 հարցված մարդկանց 18-ից 25 տարեկանների 44,9 տոկոսը պատասխանել է ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի: Այդ տարիքային խմբի 9,5 տոկոսը նախընտրությունը տվել է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին, իսկ Արտաշես Գեղամյանը /«Ազգային միաբանություն» կուսակցություն/ եւ Րաֆֆի Հովհաննիսյանը /Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար/ հավաքել են համապատասխանաբար 7,1 եւ 4,4 տոկոս ձայն: Հայաստանի նախագահի պաշտոնի մյուս հավակնորդները հավաքել են ձայների 2 տոկոսից քիչ: Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է նախընտրական մրցարշավը նաեւ 26-ից 35 տարեկան հարցվողների շրջանում` 37,1 տոկոս, եւ 45-60 տարեկան հարցվողների շրջանում` 41,3 տոկոս: 60-ից բարձր տարիք ունեցող հարցվողների 39,9 տոկոսը նույնպես իրենց ձայնը տվել են Հայաստանի գործող նախագահին:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---