Հայաստանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության տոնի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին Հանրապետության տոնի կապակցությամբ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:«Հայ ժողովրդի համար անկախությունը դարավոր նպատակ էր, որ իրականություն դարձավ շնորհիվ մեր ժողովրդի մղած ազատագրական պայքարի եւ հատկապես` 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի: 1918-20 թվականների իր կարճատեւ գոյությամբ Հայաստանի առաջին Հանրապետությունը հայ ժողովրդին ինքնուրույն պետականություն ունենալու հույս ներշնչեց: Այն նաեւ հիմնաքար դարձավ Խորհրդային Հայաստանի եւ ներկայիս Հայաստանի Հանրապետության համար: Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան այս նշանակալի տոնի առթիվ»,- նշվում է շնորհավորական ուղերձում: ՀՀ նախագահի խոսքերով, ազգային պետության, ազատության ու ժողովրդավարության կերտման մեր ճանապարհին Մայիսի 28-ը կարեւորագույն հանգրվաններից է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---