Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով

PanARMENIAN.Net - Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Աթանասիուի պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Ինչպես ավելի վաղ էր հայտնվում, Թեոդոր Աթանասիուի այցը ծրագրված էր սեպտեմբերի 6-8: Այցի ընթացքում Ռումինիայի պաշտպանության նախարարը պետք է հանդիպումներ ունենար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ Սերժ Սարգսյանի եւ Վարդան Օսկանյանի հետ: Ծրագրված էր նաեւ այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան, Մայր Աթոռ սուրբ Էջմիածին եւ Մատենադարան:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---