ՀՀ-ի հետ հարաբերություններն առաջնային են սեւծովյան տարածաշրջանում Ռումինիայի քաղաքականության համար

PanARMENIAN.Net - Արեւելյան Եվրոպայի բոլոր երկրներից ամենազարգացած են մեր հարաբերությունները Ռումինիայի հետ, հատկապես մարդասիրական ոլորտում: Այդ մասին Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, երկրները հետեւողականորեն իրագործում են համաձայնագրերը գիտության եւ կրթության ոլորտներում: «Ես պետք է նշեմ 2 կարեւոր գործընթաց` 2007 թվականի հունվարի 1-ին Ռումինիայի անդամակցումը ԵՄ-ին եւ Հայաստանի ու ԵՄ միջեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունների ավարտը: Երկու երկրների առջեւ բացվում են համագործակցության նոր հեռանկարներ»,-ասել է Ռ.Քոչարյանը: Իր հերթին Տրայան Բասեսկուն ընգծել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն առաջնային են Սեւծովյան տարածաշրջանում Ռումինիայի քաղաքականության համար: «Սեւծովյան տարածաշրջանը պետք է մոտեցված լինի եվրոպական անվտանգության չափանիշներին: Հայաստանի եւ ԵՄ միջեւ ծրագրի ստորագրումը Ռումինիայի համար շատ կարեւոր է, եւ մենք ամեն կերպ կաջակցենք Հայաստանի ընթացքին դեպի Եվրամիություն»,-հայտարարել է Բասեսկուն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---