Գ. Իսագուլյան. ՀՀ նախագահի պաշտոնում ամենանախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է

PanARMENIAN.Net - Առողջ մրցակցության բացկայության պատճառով երկրի քաղաքական դաշտում խորհրդարանական ընտրությունների արդյունքը, որպես այդպիսին, կանխորոշված է: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հոկտեմբերի 28-ին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքերով, Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերն այդպես էլ չկարողացան հասկանալ, որ քաղաքական ընդդիմությունը, քաղաքական երկխոսությունը եւ քաղաքական վիճաբանությունը պետք է ուղված լինեն որոշակի քաղաքական հարցերի կարգավորմանը, այլ ոչ թե որոշակի անձանց դեմ: Իսագուլյանը նկատել է, որ ներկա դրությամբ Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը չի իրականացնում իր հիմնական ֆունկցիաները, այլ միայն զբաղված է քննադատությամբ եւ կոնկրետ անձանց դեմ ուղղված հայհոյանքներով: Այդ կապակցությամբ, գտնում է Իսագուլյանը, երկրի խորհրդարան կանցնեն միայն այն կուսակցությունները, որոնք ունեն երկրի զարգացման հստակ մշակված ծրագիր, ակտիվորեն հանդիպում են շրջանների բնակչության հետ, որոնք ժամանակ չեն ծախսում միջանձնային հարաբերությունները կարգավորելու վրա:



Նախագահի խորհրդականի գնահականներով, քաղաքական դաշտում ստեղծված իրադրությունը բացասական ազդեցություն կունենա ընտրությունների վրա, քանի որ պարտություն կրած քաղաքական ուժերը «նորից կսկսեն երգը նրանց անօրինականության մասին»` փորձելով արդարացնել սեփական անգործությունն ու անգործունակությունը: Առնչվելով նախագահական ընտրություններին` նա նկատեց, որ ՀՀ նախագահի պաշտոնում ամենանախընտրելի թեկնածուն Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է, քանի որ հանդիսանում է առավել պատրաստված քաղաքական գործիչը, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---