Հրապարակվել է ՄԱԿ--ի մարդկային զարգացման ամենամյա զեկույցը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի մարդկային զարգացման ամենամյա զեկույցում Հայաստանը աշխարհի 177 երկրների շարքում զբաղեցնում է 80--րդ տեղը: Զեկույցը հրապարկվում է 1990 թվականից ի վեր: Երկրների վարկանիշը որոշվում է կյանքի տեւողության, կրթության մակարդակի եւ համախառն ազգային արդյունքի չափի վրա: Վեցերորդ տարին անընդմեջ ցուցակը գլխավորում է Նորվեգիան: ԱՄՆ--ը 8--րդ տեղում է: Ադրբեջանն այդ ցուցակում 99--րդ տեղում է, Վրաստանը` 97--րդ տեղում: Հրապարակված ցուցակում Ռուսաստանը գրավում է 65--րդ, իսկ Թուրքիան եւ Իրանը` համապատասխանաբար 92-րդ եւ 96-րդ տեղերը: Իսկ ցուցակի վերջին տեղում է Նիգերը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---