Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը ՀՀ-ում բարեփոխումների նոր ուղենիշը կլինի

PanARMENIAN.Net - Անցած15 տարիները պետականաշինության ժամանակահատված են եղել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունենալով Բեռլինում` Բերտելսման հիմնադրամում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Իր ելույթում Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես նշել է. «5 տարի առաջ Եվրոպայի Խորհուրդ մեր մուտքը հիմք ստեղծեց օրենսդրական բարեփոխումների եւ ինստիտուտների կերտման համար: Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանն անդամակցությունը թույլ տվեց ունենալ ավելի արագ եւ շահագրգիռ անցում դեպի ազատական տնտեսություն: Մտածելով բարեփոխումները շարունակելու մասին, մենք Եվրոպական հարեւանության քաղաքականությունը դիտում ենք որպես նոր չափանիշ: Բրյուսելում վերջերս ստորագրված Գործողությունների ծրագիրը, մեր ընկալմամբ, բարփոխումների նոր ուղենիշն է: Հայաստանը մտադիր է զարգացնել արդյունավետ համագործակցությունը Եվրահանձնաժողովի հետ եւ ամրապնդել երկկողմ կապերը Եվրամիության անդամ երկրների հետ: Սա թույլ կտա ապահովել ինտենսիվ քաղաքական երկխոսություն, առեւտրի ավելի մեծ ծավալ, սոցիալական ու հասարակական փոխգործակցության ակտիվացում, փոխադարձ անվտանգության ավելի մեծ ներգրավվածություն: Մենք ակնկալում ենք Գերմանիայի աջակցությունն ու համագործակցությունն այս նոր շրջանակում:



Տարիներ շարունակ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը հիմնականում ձեւավորում է հիմնվելով շահերի համատեղումից օգուտ քաղելու գաղափարի եւ ոչ թե մեր տարածաշրջանում առկա տարաձայնությունները շահարկելու վրա: Սա մեզ թույլ է տվել համատեղել հրաշալի հարաբերություններ Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Իրանի հետ: Դա նաեւ մեր երկրի եւ հասարակության փոխակերպման կարեւոր մասն է: Տասնամյակներ շարունակ, ապրելով Խորհրդային Միությունում, մեզ սովորեցրել էին աշխարհը տեսնել սեւ եւ սպիտակ, թշնամի ու բարեկամ:



Կոմպլեմենտարության քաղաքականությունը վերաբերում է նաեւ մեր անվտանգության մոդելին: Հայաստանը Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպության ակտիվ անդամ է, եւ միեւնույն ժամանակ նշանակալի առաջընթաց է արձանագրել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ոլորտում: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը հաստատվել է` հիմք դնելով երկարաժամկետ ինստիտուցիոնալ համագործակցության»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---