Ռիչարդ Հոգլանդը չի կարող հայտարարել, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցը ԱՄՆ-ի համար շատ լուրջ է, սակայն երկրի արտաքին քաղաքականությունը չի ենթադրում այդ տերմինի օգտագործումը 1915 թվականի հայ ժողովրդի ողբերգության վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ ցանկացած դեսպան, ով կասի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, հանդես է գալիս պետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղության դեմ եւ անմիջապես հետ է կանչվում: «Ինչպես դա եւ կատարվեց Ջոն Էվանսի դեպքում: Ռիչարդ Հոգլանդը չի կարող ասել, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը հենց այդ պատճառով: Սակայն եթե ԱՄՆ արտաքին քաղաքականությունը փոխվի, այսինքն ԱՄՆ-ն ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ապա բոլոր դեսպանները, այդ թվում Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, պարտավոր կլինեն ճանաչել այն: Մեր գործը ներկա դրությամբ ուղղված է հենց Ամերիկայի արտաքին քաղաքականության փոփոխմանը, եւ այդ հարցում AAA-ն համագործակցում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) հետ»,- նշել է Վարդանյանը:



Նա նաեւ նկատել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որը հունվարի 30-ին ներկայացվելու է Կոնգրեսում, եւս հանդիսանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղղությունը փոխելու փորձ: «Հունվարի 27-ին ողջ աշխարհում նշվելու է Հոլոսքոստի օրը, եւ ես չեմ հասկանում` ինչու ապրիլի 24-ին չպետք է նշվի Հայոց ցեղասպանության օրը: Չէ որ, եթե ժամանակին ճիշտ գնահատական տրվեր 1915 թվականի ողբերգությանը, կարող էր եւ չլինել ոչ Հոլոքոստը, ոչ հետագա ցեղասպանությունները Ռուանդայում, Կամբոջայում, Դարֆուրում: Մենք պայքարում ենք ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, այլեւ որպեսզի թույլ չտանք ցանկացած ցեղասպանություն աշխարհի ցանկացած կետում»,- ընդգծել է Արփի Վարդանյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---