Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանում ենթադրվում է նոր սարքավորման տեղադրում14 փետրվարի 2007 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին ԱՊՀ անդամ-երկրների ՀՕՊ-ի ընհանուր համակարգի հարցերով համակարգող խմբի նախագահ, ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երեւան: Նշենք, որ Հայաստանի մայրաքաղաքում կայանալու է ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ-ի ընհանուր համակարգի հարցերով համակարգող խմբի նիստը ուսումնա-մեթոդական հավաքը: Հայաստանն իր այցի անմիջական նպատակի մասին խոսելով` Վլադիմիր Միխայլովը նշել է, որ նման հանդիպումներն անցկացվում են տարին երկու անգամ, ընդ որում տարբեր պետություններում, որպես միջոցառումները մրցակցային բնույթ ստանան: «Մենք սիրով ընդունեցինք հայկական կողմից հրավերը»,- նշել է գեներալը: Միեւնույն ժամանակ, նա տեղեկացրել է, որ համակարգող խորհրդի նիստի ժամանակ ենթադրվում է բացառապես աշխատանքային փաստաթղթերի ստորագրում:Նրա խոսքերով, երեքօրյա այցելության ընթացքում ենթադրվում է մի շարք դասընթացներ անցկացնել, ինչպես նաեւ լինել մարդական դիրքերում, այդ թվում նաեւ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայան, եւ նշել առաջիկա հեռանկարի աշխատանքի ծրագիրը: Գյումրիի ռազմակայանի հնարավոր վերասարքավորման մասին հարցին պատասխանելով` Վլադիմիր Միխայլովը ասել է, որ դա ենթադրվում է: Նա, սակայն, խուսափել է կոնկրետացնելուց, ավելացնելով միայն, որ քանի որ արդիականացում է անցկացվում, ապա այն ենթադրում է նոր սարքավորման տեղադրում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին |