Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ եղած տնտեսական հարաբերությունները դեռեւս զիջում են քաղաքականին 2 հուլիսի 2007 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ եղած տնտեսական հարաբերություններն ամենեւին նույն մակարդակին չեն ինչ քաղաքական հարաբերությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված իր հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսսովը: Նրա խոսքերով, հիմքեր կան հուսալու, որ մեր երկրների առեւտրատնտեսական կապերը կուժեղանան մոտակա տարիներին: «Դրա ապացույցն, ըստ իս, ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների Հայաստանում կատարած ներդրումներն են եւ տնտեսական գործակցությունները, որոնք հաստատվում են տարբեր ճյուղերում, ինչպիսիք ատոմային էներգիան, գազը, ջրամատակարարումը, մթերայինը: Ֆրանսիական փոքր եւ միջին ձեռնարկությունների Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը եւս հուսադրող ազդակ է: Բազմանում են մեր երկրների միջեւ փոխանակությունների խթանմանն ուղղված նախաձեռնությունները: Նկատի ունեմ, մասնավորապես, այս տարվա մարտի 30-ին, Իսի լե Մուլինոյում կայացած բարձր տեխնոլոգիաներին նվիրված ֆորումը: Խոսքն այստեղ ապագայի ոլորտի մասին է, որը կարող է հետաքրքիր հեռանկարներ բացել Հայաստանի եւ նրա երիտասարդ տաղանդների առջեւ»,-ասել է Սմեսսովը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |