Հայաստանը վաղը լինելու է շատ ավելի լավը, քան այսօր` հզոր, արդյունավետ պետություն

PanARMENIAN.Net - Հայաստանը վաղը լինելու է շատ ավելի լավը, քան այսօր: Նման վստահություն հայտնել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Ազգ» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, ՀՀ-ն պետք է դառնա ուժեղ, հետեւաբար արդյունավետ պետություն. այնպիսինը, ում համար առաջնայինը հանրային բարիքն է:



Սերժ Սարգսյանը, ընդ որում, հավելել է, որ ուժեղ եւ արդյունավետ պետությունը պետք է կարողանա ապահովել իր անվտանգությունը, պաշտպանունակությունը, այսինքն` պետք է ունենա մարտունակ բանակ, պետք է լինի` օրենքները հստակ իրականացնելը եւ կարգուկանոն հաստատելը: Ուժեղ պետության հաջորդ գործառույթը պետք է լինի մակրոտնտեսական ցուցանիշների ապահովումը, պետությունը պիտի կարողանա ապահովել տնտեսական աճ, ցածր գնաճ, բյուջեի փոքր դեֆիցիտ, այսինքն` փոքր պարտք: Պետությունը պետք է կարողանա ապահովել հանրային առողջապահություն եւ հանրային կրթություն, այսինքն` ունենա մատչելի եւ հասանելի առողջապահական հիմնարկներ եւ հանրակրթական դպրոցներ, որոնք կապահովեն աճող սերնդի բնականոն եւ բազմակողմանի զարգացումը:



Միեւնույն ժամանակ, Հայաստանի վարչապետը հավելել է որ ուժեղ պետության գործառույթը պետք է լինի տարածքների համաչափ զարգացումը: «Այդ դեպքում պետական ապարատը կլինի ժողովրդի ծառան: Եվ երբ մենք կարողանանք ահա այս մակարդակին հասցնել պետական ապարատի գործունեությունը, սա շատ լավ օրինակ կլինի նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների համար»,- բացատրել է նա, հավելելով, որ խոսքը հեռու ապագայի մասին չէ: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ «ինչ-որ բաներ տեղից շարժվել են եւ, անշուշտ, շարժվելու են»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---