Մահմուդ Ահմադինեժադը Ցեղասպանության մասին. Ցանկացած ժողովուրդ պետք է հիշի իր պատմությանը, սակայն ապրի ապագայով

PanARMENIAN.Net - Իրանի դիրքորոշումը Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարասկզբի իրադարձությունների հարցով հիմնվում է երկու սկզբունքների վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը: Առաջին սկզբունքը, նրա խոսքերով, կայանում է նրանում, որ ցանկացած ժողովուրդ պետք է դիմի իր պատմությանը, հիշի այն, սակայն ապրի ապագայով, եւ դա չպետք է հանգեցնի անցյալի իրադարձությունների կրկնությանը: «Երկրորդը` Իրանը միշտ պետք է լինի Հայաստանի կողքին»,- նշել է նա: Մահմուդ Ահմադինեժադը հավելել է, որ ամեն տարի հայկական սփյուռքը Իրաքում ցույցեր է անցկացնում այդ իրադարձությունների կապակցությամբ: Նա նշել է, որ Իրանը դատապարտում է մարդու իրավունքների ցանկացած խախտում, ընդ որում ոչ մի անգամ չօգտագործելով «ցեղասպանություն» բառը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---