Թուրքիայի վերափոխումը անդառնալի փուլ է մտնում29 նոյեմբերի 2007 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Ներկա դրությամբ Թուրքիայում տեղի է ունենում հասարակա-քաղաքական եւ սոցիալան կյանքի վերափոխում, որը սկսվել է 1999 թվականին: Այդ մասին «Թուրքիան նախագահական ընտրություններից հետո. ինստիտուցիոն փոփոխություններն ու ներքին վերափոխումները» կլոր սեղանի ընթացքում ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստւտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով, ներկա փոփոխությունները անդառնալի փուլ են մտնում: «Թուրքիայում այնուամենայնիվ ընթանում է քաղաքացիական հասարակության կայացման գործընթացը: Անկախ ՀԿ-ներ են ստեղծվում եվրոպական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: ՀԿ-ն Թուրքիայի համար բացարձակ նոր երեւույթ է: Մասնավոր կապիտալն սկսում է ակտիվանալ գիտության եւ կրթության բնագավառում եւ դրա վառ օրինակ է Սաբանչի համալսարանը, որտեղ կարելի է այնպիսի կարծիքներ լսել, որոնք տարբերվում են պաշտոնականից: Ուժ է հավաքում նաեւ կանացի շարժումը, որում ընդգրկված են տասնյակ հազարավոր կանայք, ովքեր դարձել են իսլմական օրենքների ճնշման առարկա: Եւ ամենակարեւորը զինվորականների սահմանափակ ազդեցությունն է: Ազգային անվտանգության խորհուրդն ստիպված է սահմանափակել իր գործունեությունը, որը Թուրքիայի համար կարեւոր առաջընթաց քայլ է: Տնտեսական տեսանկյունից, Թուրքիան դառնում է ավելի բաց աշխարհի համար եւ այսօր գրավում է 17-րդ տեղը ՆՀԱ-ի գործոնի առումով»,- նշել է Սաֆրաստյանը:Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը գտնում է, որ այս ամենը հնարավոր է դարձել միջին դասի գործունեության արդյունքում, որը եւ ստեղծեց Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP): «AKP-ի հայտնվելը օրինաչափ երեւույթ է եւ Թուրքիայի քաղաքական պատմության ֆենոմենը, որը ներառում է «նուրբ» իսլամի եւ շուկայական տնտեսության կոնցեպցիան: Եւ իհարկե, այս ողջ վերափոխման խորհրդանիշը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է»,- ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |