Վարդան Օսկանյանը կայցելի Էստոնիա, Ռուսաստան, Ֆրանսիա եւ Իտալիա

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին սկսվում է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի աշխատանքային այցը Էստոնիա: Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումներ Էստոնիայի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Քրիստինա Օջուլանդի եւ ԱԳ նախարար Ուրմաս Պաետի հետ: Ինչպես նաեւ նախատեսված են հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների եւ հայ-էստոնական միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:



Դեկտեմբերի 5-6-ին նախարար Օսկանյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի ԱԳ նախարար Ս.Լավրովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի, ՀՀ-ում հավատարմագրված` Մոսկվայում նստավայր ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Նախատեսված է նաեւ այցելություն ՌԴ դիվանագիտական ակադեմիա, որտեղ նախարար Օսկանյանը հանդես կգա «Հայաստանի փոխլրացման արտաքին քաղաքականության ավանդական եւ նոր ուղղությունների իրատեսությունը» ելույթով:



Դեկտեմբերի 7-ին Վ. Օսկանյանը աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ, որտեղ հանդիպումներ կունենա ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի անդամների, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստայի հետ:



Դեկտեմբերի 8-ին նախարար Օսկանյանը մեկնելու է Իտալիա, ուր կունենա հանդիպումներ Կոնելիո քաղաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, կայցելի Առեւտրի պալատ, Արդյունաբերողների ասոցիացիա, գինեգործության դպրոց: Դեկտեմբերի 9-ին Կոնելիոյի ակադեմիական թատրոնում նախարար Օսկանյանին կհանձնվի «Չիվիլիտաս» մրցանակը` որպես միջազգային հարաբերություններում երկխոսության մշտական արժեւորող, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---