Բրայզան զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում Հայաստանի եւ Ադբեջանի համաձայնության ձեռքբերմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթուղթ է ներկայացվել, որը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, նախագահները բավական ուշադիր են ուսումնասիրում ներկայացված փաստաթուղթը: «Մենք եղել ենք Բաքվում, որտեղ հանդիպել ենք Ադրբեջանի նախագահին, ում հետ քննարկել ենք արտգործնախարարի միջոցով փոխանցված փաստաթուղթը, այսօր Երեւանում մենք հանդիպել ենք Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում հետ եւս քննարկել ենք փաստաթղթի հարցերը: Մենք նաեւ մտադիր ենք լինել Ստեփանակերտում, որպեսզի ավելի ստույգ հասկանանք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, իսկ ապա կմեկնենք Բաքու: Այսօր հակամարտության կողմերը համաձայնության գալու լավ հնարավորություն ունեն»,- ընդգծել է Բրայզան: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ գոնե բանավոր համաձայնության հույս ունի: «Մենք հասկանում ենք, որ դա վաղը չի լինի, սակայն կարող է լինել մի քանի ամսից»,- ասել է ամերիկացի միջնորդը: Միեւնույն ժամանակ, Բրայզան նշել է, որ զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում համաձայնության ձեռքբերմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---