Վազգեն Միրզախանյան. Վրաստանում հայերին ավելի լավ են վերաբերվում, քան ադրբեջանցիներին 8 փետրվարի 2008 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի հայ համայնքը վերջին ընտրություններին քվեարկել է հօգուտ գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը: Նրա խոսքերով, Ջավախքում եւս մեծամասնությունը նրա օգտին է քվեարկել: «Մենք ձգտում ենք բարելավել կապերը իշխանությունների հետ, եւ դեռեւս դա պտուղներ բերում է: Սահակաշվիլին, համենայն դեպս, փորձում է անել այն ամենը, ինչ խոստանում է: Ես վստահ եմ, որ Վրաստանն իրոք անհանգստացած է Ջավախքի եւ ընդհանրապես տարածաշրջանի խնդրով: Սխալ է ասել, որ ոչինչ չի կատարվում: Ինչ-որ բան արդեն արվել է. ճանապարհներն են կարգի բերվում, ամբողջությամբ վերանորոգվել է Ախալցխա-Բաթում մայրողին: Ախալքալաքում պատրաստվում են Հայ-վրացական համալսարան բացել: Իհարկե, ընդհանուր առմամբ քիչ բան է արված, սակայն մենք հայ համայանքի նկատմամբ պետության կողմից առավել լավ վերաբերմունքի հույսով ենք ապրում»,- նշել է թեմի առաջնորդը:Միեւնույն ժամանակ, հայերի նկատմամբ վրացիների վերաբերմունքը վերջին ժամանակներս փոփոխվել է: «Պակասել է վրաց ԶԼՄ-ներում հայատյաց հրապարակումների թվաքանակը, եւ մենք դա որպես դրական քայլ ենք գնահատում: Ավելին, հայերին ավելի լավ են վերաբերվում, քան ադրբեջանցիներին: Վրաստանի ադրբեջանցիները անընդհատ բողոքում են Բաքվի իշխանություններից նրանց նկատմամբ ուշադրության բացակայության պատճառով: Հայկական կառավարությունը նման բան թույլ չի տա: Մենք դասագրքեր ենք ստանում, հատուկ գրականություն: Այսօր հայ թեմն ավելի կազմակերպված է: ՀԱԵ-ի թեմը գտնվում է Թբիլիսիում ՀՀ դեսպանատան հետ մշտական շփման մեջ, մենք «Հայկական մշակութային կենտրոն» ենք բացել: Իսկ ինչ վերաբերում է հայերի դրությանը Ստամբուլում եւ Թբիլիսիում... Գուցե ֆինանսապես նրանք մեզնից լավ են ապրում, սակայն քաղաքական առումով մենք ավելի ազատ ենք»,- ընդգծել է եպիսկոպոս Միրզախանյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |