ԱԴ-ի հետ կապված բոլոր սահմանափակումները նախատեսված են միջազգային օրենսդրությամբ

PanARMENIAN.Net - «Հայաստանի ԱԳՆ-ն իր դեսպանների եւ ներկայացուցիչների միջոցով տեղեկացրել է միջազգային կազմակերպություններին եւ պետություններին երկրում արտակարգ դրություն հայտարարելու պատճառների մասին»,- Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, ԱԴ-ի հետ կապված բոլոր սահմանափակումները, այդ թվում ԶԼՄ-ների գործունեության հետ կապված, նախատեսված են միջազգային օրենսդրությամբ, ինչով եւ առաջնորդվում են Հայաստանի իշխանությունները:



Նա նաեւ նշել է, որ Հայաստանում լրագրողների աշխատանքի համար որեւէ խոչընդոտ չկա: «Միայն ԱԳՆ-ում վերջին մի քանի օրերին 10 արտասահմանցի լրագրող է հավատարմագրվել»,- հաղորդել է Տիգրան Բալայանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---