ԼՂՀ ժողովուրդը պետք է ինքնորոշման իրավունք ունենա անկախ այն բանից` Ադրբեջանը կընդունի դա, թե ոչ12 մարտի 2008 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանը միակողմանի զիջումների չի գնա: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապեստ Սերժ Սարգսյանը: «Կարծում եմ, որ մենք ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մեծ հնարավորություններ ունենք»,-ասաց Սարգսյանը:Դրանից բացի նա նշեց, որ մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած անկարգությունները կարգավորման գործին օգուտ չբերեցին եւ, բնականաբար, սահմանափակեցին Հայաստանի նախագահի հնարավորությունները` անկախ նրանից, թե ով է կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը: «Մեր վարկանիշին վնաս է հասցվել, սակայն դա որեւէ կերպ չի ազդի բանակցային գործընթացի վրա: Ավելին, մենք ավելի սկզբունքային դիրք կգրավենք եւ մեր շահերին հակառակ չենք գնա»,-ասաց Սարգսյանը: Նա նաեւ ընդգծեց, որ հայկական կողմը կջանա հասնել ժողովրդի կողմից ցանկալի արդյունքի: «Լեռնային Ղարաբաղի հանրապետության ժողովուրդը պետք է ինքնորոշման իրավունք ունենա անկախ այն բանից` Ադրբեջանը կընդունի դա, թե ոչ»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ միջազգային զարգացումները վկայում են այն մասին, որ ,ժողովուրդները պետք է ապրեն այնտեղ, որտեղ ուզում են: «Նախագահի լիազորությունները ստանձնելուց 1-2 ամիս հետո բանակցային գործընթացի վերաբերյալ ես ավելի հստակ պատասխան կունենամ: Առավել եւս, որ ես դեռ անձամբ չեմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, եւ հուսով եմ, որ մի քանի հանդիպումից կկարողանամ հասկանալ` պատրաստ է նա, արդյոք, գնալ խաղաղ բանակցությունների ճանապարհով»,-ասաց Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը |