Հայաստանի նախագահի հրամանագրով հանվել են ԶԼՄ-ների աշխատանքների որոշ սահմանափակումները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 13-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին: Համաձայն հրամանագրի, ՀՀ Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամա֊նա֊գրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ.«արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրա֊վիճակը ապակայունաց֊նող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մաս֊նակ֊ցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղա֊նա֊կով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»:



Հրամա֊նա֊գրի 4-րդ կետի 5-րդ ենթակետը ճանաչվում է ուժը կորցրած: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 թվականի մարտի 14-ից, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---